Վաշինգտոնը պահանջում է ՈՒկրաինայի նախագահից արագ արձագանք Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրին»՝ նպատակ ունենալով Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի հասնել «մինչև դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ Ծնունդ»՝ հաղորդում է Financial Times-ը։ Երկուշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնարկել է իրավիճակի հրատապության մասին, նշելով, որ «առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բոլորի համար»։               
 

Պատահական հանդիպումներ չկան

Պատահական հանդիպումներ չկան
04.10.2025 | 21:59
Հոկտեմբերի 5
«Տերը կհսկի քո մուտքն ու ելքը` այսուհետև
մինչև հավիտյան» (Սղմ. ՃԻԱ. 8):
Քո բոլոր շարժումները, քո գնալն ու գալը, քո ելքն ու մուտքը Իմ հսկողության տակ են գտնվում։
Քոբոլոր ճանապարհները օրհնված են Իմ կողմից:
Քո ամեն մի քայլը Իմ հրամանով է կատարվում: Իմ օրհնությունը կա քո արարքների ու կատարած բոլոր գործերի վրա. յուրաքանչյուր պատահարի ու տեսակցության վրա:
Քո հանդիպումները պատահական չեն, նրանք ծրագրված են Իմ կողմից:
Եվ այսպես կլինի, ոչ միայն հիմա, քո այս դժվարությունների ժամանակ, այլ` այժմվանից սկսած մինչև հավիտյան:
Դուք ստանում եք հոգու առաջնորդություն, ինչն էլ ստույգ ապացույց է` ձեր որդի լինելու:
«Բոլոր նրանք, որ առաջնորդվում են Աստծո Հոգով, Աստծո Որդիներ են»:
Եթե որդիներ` ուրեմն ժառանգորդներ, Աստծո ժառանգորդներ:
Եվ ի՜նչ ժառանգություն, չէ՞ որ նախատեսված չէ, որ ժառանգը մնա առանց ժառանգության: «Ժառանգորդներ Աստծո և ժառանգորդներ Քրիստոսի. եթե այսպես է, եթե պատահի, որ չարչարվեք նրա հետ, այդ չարչարանքի նպատակն է, որ դուք փառավորվեք նրա հետ»:
Նշանակում է` տառապանքը իր հատուկ նպատակը ունի: Այդ ապացուցում է ձեր Որդի լինելը: Այդ է առաջնորդում նկարագրի կատարելության..․ այսինքն` փառավորումի, որ տանում է` Իմ ու Աստծո հետ միության:
Մտածեք այս մասին, կանգ առեք ա՛յս մտքի վրա, հափշտակվեք ա՛յս գաղափարով:
Դիտվել է՝ 1778

Մեկնաբանություններ